Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև եռակողմ ռազմական համագործակցության ձևաչափը խիստ մտահոգել է Ադրբեջանին: Սեպտեմբերի 2-ին ընդունելով Ադրբեջանում Հունաստանի նորանշանակ դեսպան Նիկոլաոս Պիպերիգկոսին՝ հայտարարել է Իլհամ Ալիևը:
«Հայաստանն իրեն ագրեսիվ է պահում: Բնականաբար ցանկացած երկրի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը մտահոգություն է առաջացնում: Դուք ծանոթ եք Հայաստանին ռուսական զենքի մատակարարումների հարցում մեր վերաբերմունքին: Հուլիսի 16-ին սահմանին ակտիվ բախումները դադարեցին, իսկ հուլիսի 17-ից սկսած մինչև երեկ Ռուսաստանից Հայաստան մերձկասպյան պետությունների օդային տարածքով բազմաթիվ բեռնափոխադրումներ են իրականացվել: Ես սա ասում եմ ոչ միայն Ձեզ: Մենք այս հարցը բարձրացրել ենք նաև մեր ռուս գործընկերների մոտ: Հայաստանի հետ համագործակցությունը մտահոգիչ է»,- ասել է Ալիևը:
Եվս մեկ անգամ ընդգծելով եռակողմ համագործակցության մտահոգիչ լինելու հանգամանքը՝ Ադրբեջանի նախագահը նշել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչն է ճիշտ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ