Երեւանի ավագանու սեպտեմբերի 8-ին կայանալիք նիստի օրակարգում է քաղաքապետի նոր տեղակալի նշանակման հարցը:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին: Համապատասխան որոշման նախագծում նշվում է, որ քաղաքապետը ավագանու նշանակմանն է ներկայացնելու Սերգեյ Ներսեսյանին:
Վերջինս մինչ այս զբաղեցնում էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականի պաշտոնը: Մեր տեղեկություններով՝ նա մասնագիտությամբ տնտեսագետ է, եղել է մասնավոր ընկերության տնօրեն:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: