Ֆուտբոլիստներ Էդգար եւ Գոռ Մալաքյանների պաշտպանը՝ փաստաբան Գոռ Միքայելյանը ուշ երեկոյան գրառում էր կատարել՝ մասնավորապես նշելով. «Մալաքյան եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումները հետաձգվեցին մինչեւ վաղը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.082020 թ.-ի ժամը 23:45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է այսօր ժամը 23:40-ին եւ 23:45-ին:
Մոտենում եմ Երեւան քաղաքի ՁՊՎ՝ Մալաքյան եղբայրների ազատության մեջ հայտնվելու գործընթացը կազմակերպելու համար: Լրագրողների հետ տեղի կունենա կարճ ճեպազրույց Մալաքյանների մասնակցությամբ»:
Կեսգիշերից առաջ Էդգար եւ Գոռ Մալաքյանները դուրս եկան ՁՊՎ շենքից, սակայն լրագրողների կոնկրետ հարցերին չպատասխանեցին՝ միեւնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում զորակցել են իրենց:
Մալաքյան եղբայրները բերման էին ենթարկվել Երեւանի կենտրոնում իրավապահ մարմինների հետ տեղի ունեցած միջադեպից հետո:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ