Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը դեպքի օրը եղել է իր 4 տարեկան դստեր հետ եւ ստիպված է եղել պաշտպանել իրեն ու դստերը

Սեպտեմբեր 03,2020 14:00

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ ՆորՆորք նստավայրում, նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, գործթիվ ԵԴ/1109/01/19 դատական գործով հերթական  դատականնիստին  ամբաստանյալ Ա. Ղազարյանի բացակայությունը համարվել է անհարգելի։

Դատարանը, ցուցաբերելով  անհասկանալի  շտապողականություն եւ  առանց ամբաստանյալի` դատական նիստին չներկայանալու հանգամանքները պարզելու, ինչպես ինձ փոխանցեց պաշտպանը, հաջորդ նիստին ամբաստանյալին բերման ենթարկելու որոշում է կայացրել։

Մեզ հաջողվեց պարզել նաեւ, որ այս ընթացքում ամբաստանյալը դատարանից որեւէ ծանուցում չի ստացել, մշտապես տանն է եղել, փոստատարին ամեն անգամ տեսնելուց  հարցրել է` «նամակ կ՞ա ինձ», փոստատարն  ասել է` «չէ, չունես»։

Փոստային բաժանմունքից պարզեցինք, որ ամբաստանյալի ազգանունը սխալ է գրված եղել, այդ իսկ պատճառով էլ` «հավանաբար չեն տարել»։

Ինչեւէ, դեռ պետք է պարզենք, թե իրականում ինչն է պատճառը, որ ծանուցումը տեղ չի հասել։ Դատարա՞նն է մեղավոր, թե փոստատարը, թե՞ էլի ինչ-որ մեկը կա այս գործով` «շահագրգիռ»։

Պարզվում է` կա, որի եւ որոնց փոխկապակցված հավանական կապի մասին կխոսենք՝ որոշ փաստեր ձեռքի տակ ունենալուց հետո ավելի մանրակրկիտ։

Հիշեցնեմ, որ Ա.  Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գաջեգործների փողոցի 10-րդ տան դիմաց, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր հարեւան՝ Գաջեգործների փողոցի 3-րդ տան բնակիչ Վ. Հակոբյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին ու նրա առողջությանը պատճառել թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող, «ձախից հետճակատային շրջանի սալջարդի» ձեւով մարմնական վնասվածք։

Գործով ձեռք բերված  փաստերը չեն խոսում մեղադրանքի օգտին, դրանք, մեղմ ասած, հակառակն են ապացուցում։ Նախաքննության մարմնի «թեթեւ ձեռքով» ամբաստանյալի աթոռին հայտնված մարդը դեպքի ժամանակ եղել է իր 4 տարեկան դստեր հետ եւ ստիպված է եղել պաշտպանել իրեն ու դստերը «տուժողի»` երկաթյա ձողով հարձակումից։

Դատարանը եւ նախաքննության մարմինը «հին ու բարի ավանդույթների» համաձայն շարունակում է մեղադրական որոշումներ կայացնել անմեղ անձանց նկատմամբ։

Այս եւ բազում այլ քրեական  գործեր վկայում են, որ դատարանում դատախազի թելադրանքն ու հովանավորչությունը շարունակում են մեծ տեղ ունենալ, իսկ պաշտպանը հաճախակի իրեն ստորադասում է այդ «ավանդույթին»։

Խաչիկ ՄԱՐՈԶՅԱՆ,
իրավապաշտպան

Հ.Գ. Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ կասկածյալի: Պատվերն ու հովանավորչությունը տեղ չունի մեզանում:

«Առավոտ» օրաթերթ
02.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930