Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թավշյա հեղափոխությունը երկնքից չի իջել, ոչ էլ դրսից բերվել Հայաստան». Ներկայացվել է «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» աշխատությունը. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 02,2020 23:03

Քաղաքագետ Աննա Օհանյանն ու վերլուծաբան Լոուրենս Բրոերսը ներկայացրեցին վերջերս լույս տեսած իրենց խմբագրմամբ ու հեղինակությամբ «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» աշխատությունը

Վերջերս լույս տեսած «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» գիրքը քաղաքագետ Աննա Օհանյանի ու վերլուծաբան Լուորենս Բրոերսի խմբագրությամբ Հայաստանում 2018 թ. ապրիլյան իրադարձությունների վերլուծություն է մի շարք այլ վերլուծաբանների մասնակցությամբ: Այն այսօր հասանելի է անգլերեն: Հեղինակները ցանկանում են նաև ներկայացնել այն ընթերցողին հայերեն լեզվով:

Գրքում վեր են հանված այդ օրերի Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներն ու հայաստանյան հեղափոխության առանձնահատկությունները: Աշխարհաքաղաքական զարգացումների ուսումնասիրությունից մինչև սոցիալ-տնտեսական և քաղաքական գործոններ. հեղինակները մոտեցել են հարցին համապարփակ և բազմակողմանի:

«Կարծում եմ, որ ավտորիտարիզմի անկումը, որին հղում կա գրքի ենթավերնագրում, կարևոր գործոն է` Հայաստանի 2018թ. ապրիլյան իրադարձությունները հասկանալու համար»,- նշում է գրքի համահեղինակ Լոուրենս Բրոերսը:

Գրքի համահեղինակները վստահ են՝ թավշյա հեղափոխությունը գունավոր չէր. այն զգալիորեն տարբերվում է հետխորհրդային գունավոր հեղափոխություններից: Քաղաքագետ Աննա Օհանյանը գրքի «Թավիշը գունավոր չէ» վերնագրով գլխում ընդգծում է՝ հետխորհրդային տարածքի հեղափոխությունների հետևում կանգնած էր քաղաքական վերնախավը, ի տարբերություն հայաստանյան հեղափոխությանը, որը «ապակենտրոնացած էր, ուներ սոցիալական արմատներ և արդյունք էր տարբեր ռազմավարությունների կիրառմամբ քաղաքական փոփոխության փորձերի»:

«Ուժեղ պետությունները զգալիորեն կախված են իրենց քաղաքացիների՝ կառավարմանը մասնակցելու կարողություններից: Ժողովրդավարության մոդելը շարունակում է մնալ անփոխարինելի` կարևոր գործոն հանդիսանալով տնտեսական զարգացման համար»,- նշում է Օհանյանը:

Գունավոր հեղափոխություններն աշխարհաքաղաքական երևույթ են, շեշտում է վերլուծաբան Բրոերսը: Դրանք առաջ են գալիս արևմտամետ ուժի իշխանության գալու դեպքում, առաջացնում Ռուսաստանի հակազդեցությունը՝ հանգեցնելով անկայունությանն ու տարածքային կոնֆլիկտների, ինչպես եղավ Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում: Թավշյա հեղափոխությունը, ըստ համահեղինակի, տարբերվում է դեռևս խորհրդային տարիներից և դրանից հետո Հայաստանում առկա բողոքի ցույցի ավանդույթով, երբ տարբեր առիթներով երկրի քաղաքացիները դուրս են գալիս փողոց՝ իրենց բողոքի ձայնը հնչեցնելու համար:

«Թավշյա հեղափոխությունը ինքնին երկնքից չի իջել, ոչ էլ դրսից բերվել Հայաստան: Դա սեփական ճակատագրի տեր դարձած քաղաքացիների ներուժի կուտակման արդյունք էր»,- ասում է Բրոերսը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930