Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վալերի Վորոնեցկիյ․ Բելառուսում չկա որևէ լուրջ հակառուսական վեկտոր

Սեպտեմբեր 02,2020 21:33

«Չեմ կարող համաձայնել, որ Բելառուսում գունավոր հեղափոխություն է»,- «Սպուտնիկ» տեղեկատվական գործակալության կազմակերպած Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում ասաց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վալերի Վորոնեցկիյը։

Նրա կարծիքով՝ Բելառուսում բավականին սուր քաղաքական ճգնաժամ է, քանի որ հանրության զգալի հատվածը չի ընդունել նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները․ «Այստեղ այսօր շատ կարևոր է, որ իշխանության և քաղաքացիների մեջ երկխոսություն տեղի ունենա, խաղաղություն և համաձայնություն հաստատելուն ուղղված գործընթաց ընթանա։ Կարծում եմ, որ մեր քաղաքական էլիտան, իշխանությունը և հասարակությունը քաղաքական իմաստություն կունենա, որ կարողանան հաղթահարել այդ կոնֆլիկտը»։

Վալերի Վորոնեցկիյը նաև համաձայն չէ այն տեսակետին, որ Բելառուսի ցույցերը հակառուսական բնույթ ունեն․ «Չկա որևէ լուրջ հակառուսական վեկտոր»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930