Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չեմ դասում գունավոր հեղափոխությունների շարքին։ «Սպուտնիկ» տեղեկատվական գործակալության կազմակերպած Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում այս կարծիքը հայտնեց ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը։
«Չի եղել իշխանության բռնի տապալում, տեղի է ունեցել հայ ժողովրդի ցանկացած առաջնորդի ընտրությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ Բելառուսի իրադարձությունները ևս գունավոր հեղափոխություն չի համարում։
«Հիշե՛ք 2018 թվականին Ռուսաստանը ոչ մի անգամ հրապարակայնորեն չի խառնվել Հայաստանի ներքին իրադարձություններին։ Մենք սպասում էինք, թե ինչ որոշում կկայացնի հայ ժողովուրդը։ Նույն բանը Բելառուսում է։ Մեր նախագահը մեծ զսպվածություն է ցուցաբերում՝ չնայած նրան, որ Ռուսաստանի վերաբերյալ արվել են որոշ հայտարարություններ, որոնք կարող է մեզ այնքան էլ հաճելի չեն»,- նշեց Վլադիմիր Ջաբարովը։
Անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե ներկայումս Բելառուսում կատարվող իրադարձությունները Քոչարյանին հիշեցնում են 2018-ի հայաստանյան հեղափոխությունը, նա ասաց․ «Անկեղծ ասած, չեմ տեսնում, թե ինչով են նման այդ երկու իրավիճակները, որովհետև Հայաստանում մարդիկ իսկապես դուրս էր եկել, ես շատ եմ զրուցել շատ մարդկանց հետ, իսկապես հոգնել էին կոռուպցիայից, որ վերջին տարիներին կար։ Մարդիկ աշխատանք չունեին և չէին կարողանում առաջ քնալ։ Իսկ Բելառուսում ինձ թվում է մի քիչ այլ է։ Վստահ եմ, որ Լուկաշենկոն հաղթել է, այո՛, կարող է 80 տոկոսով չէ, բայց ինչպես ասում էր «Գոլոս» կազմակերպությունը՝ նվազագույնը 60 տոկոսով։ Արդյոք դա քի՞չ է։ Երբ Սահմանադրությունը խախտվում է, դա երբեք լավ ավարտ չի ունենում։ Այդ պատճառով՝ ես չէի համեմատի Հայաստանի՝ 2018 թվականի իրավիճակը նրա հետ, թե ինչ է այժմ կատարվում Բելառուսում։ Ես այնտեղ ընդհանրություններ չեմ տեսնում»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ