Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Սաֆարյան․ Թավշյա հեղափոխությունը չի բաժանել Հայաստանին Ռուսաստանից

Սեպտեմբեր 02,2020 20:20

«Բնակչության մեծ մասը կողմ է Հայաստանի նոր կառավարությանը»,- «Սպուտնիկ» տեղեկատվական գործակալության կազմակերպած Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական ՀԿ նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի նոր իշխանությունները ավելի լավ են վերաբերում Ռուսաստանին․ «Հայաստանը դարձել է ավելի պրո-ռուսական, հակառուսական հռետորաբանություն վերջին երկու տարիներին Հայաստանում չի եղել այնքան, ինչքան նախորդ 5, 8, 10 տարիների ընթացքում։ Նոր իշխանությունը ակտիվ պաշտպանում է երկրի մասնակցությանը ԱՊՀ-ին, ՀԱՊԿ-ին, ԵՏՀ-ին»։

Արամ Սաֆարյանը ընդգծեց, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չի բաժանել Հայաստանին Ռուսաստանից՝ չնայած, որ իշխանության կազմում կան արևմտամետ ակտիվիստներ․ «Այդ պատճառով է ժողովուրդը սատարում իշխանությանը, քանի որ հասկանում է, որ իր գոյության համար աշխարհաքաղաքական փոփոխություններ չի կատարել»։

Արձագանքելով Արամ Սաֆարյանին՝ Մ.Լոմոնոսովի անվան ՄՊՀ պրոֆեսոր, Կոնֆլիկտոլոգների ասոցիացիայի նախագահ, տեղեկատվական և հիբրիդային հակամարտությունների գծով փորձագետ Անդրեյ Մանոյլոն ասաց, որ լավ կամ վատ գունավոր հեղափոխություններ չեն լինում․ «Յուրաքանչյուր գունավոր հեղափոխության համար կարևոր է տալ մի հարցի պատասխան, թե ո՞վ է վճարում այդ գունավոր հեղափոխության համար, որտեղի՞ց են գոյացել դրա ֆինանսավորման գումարները։ Բավականին մեծ գումարներ են։ Բելառուսում ցույցերը հիբրիդային գունավոր հեղափոխության տեսքով շարունակվում են մինչև օրս որովհետև այնտեղ այնքան գումար են ներդրել, որ մենք այդքան գումար երազում չենք տեսել։ Եվ մինչև այդ գումարները չվերջանան, ո՛չ ցուրտը, ո՛չ վատ եղանակը, ո՛չ կոնյեկտուրայում փոփոխությունը  չեն ստիպի ցրվել։ Որովհետև, եթե գումարը տվել են, ապա պետք է դրա դիմաց աշխատել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930