Լրահոս
Օրվա լրահոսը

Նավալնիին թունավորել են «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով. Գերմանիայի կառավարություն

Սեպտեմբեր 02,2020 19:44

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավոր նյութի կիրառմամբ հարձակման զոհ է դարձել,  հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերթը:

Նրա խոսքով՝ Գերմանիայի ԶՈւ (Բունդեսվերի) հատուկ լաբորատորիան տոքսիկոլոգիական անալիզների համար նմուշառում է կատարել Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցում գտնվող Նավալնուց: Բունդեսվերի փորձագետները վերցրած նմուշներում հաստատել են «Նովիչոկ» խմբին պատկանող քիմիական նյութի առկայությունը:

Պաշտոնական Բեռլինը ՌԴ-ին կոչ է արել հայտարարություն տարածել այդ կապակցությամբ, ընդգծել է Զայբերթը և նշել, որ Գերմանիան այս մասին կիրազեկի ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում իր գործընկերներին, ինչպես նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը:

Դրանից առաջ ստեղծված իրավիճակը քննարկել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Հայկո Մասը, ՆԳ նախարար Հորսթ Զեեհոֆերը:

Հիշեցնենք, որ Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին իրեն վատ էր զգացել Տոմսկից Մոսկվա թռիչքն իրականացնող օդանավում: Օմսկում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռից նրան տեղափոխել էին հիվանդանոց: Նավալնուն հոսպիտալացրել էին անգիտակից վիճակում և միացրել թոքերի արհեստական օդափոխության սարքին: Կոմայի մեջ գտնվող ընդդիմադիր գործչին օգոստոսի 22-ին տեղափոխել էին Գերմանիա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930