Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդել ու հափշտակել էին պղնձյա մետաղադրամներ, պղնձյա մատանի և վաճառել. գանձագողություն «Ախթամիր ամրոց» հուշարձանի տարածքից

Սեպտեմբեր 02,2020 18:03

Օգոստոսի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Ոսկեվազ համայնքի «Ախթամիր ամրոց» պատմամշակութային հուշարձանի տարածքից, գանձագողության կասկածանքով, բերման ենթարկեցին Երևանի երկու բնակչի, «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենայով հանդերձ:

Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «10» գրառմամբ հին մետաղադրամ, մետաղյա 2 իր և ծալովի դանակ, որոնք, ըստ նրա՝ քանդելու միջոցով գտել են պատմամշակութային հուշարձանի տարածքից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ բերման ենթարկվածները օգոստոսի սկզբին Ոսկեվազ համայնքի «Բադալի ժամ» կոչվող դաշտային հատվածից քանդել, գտել ու հափշտակել էին 3 պղնձյա մետաղադրամ, որոնք հետագայում վաճառել էին Վերնիսաժում: Բացի այդ, մայիսի կեսերին նույն վայրից հափշտակել էին 4 պղնձյա մետաղադրամ, կարմիր քարով պղնձյա մատանի և դարձյալ վաճառել Վերնիսաժում: Բայց սա ամենը չէր. նույն վայրից 2018-2019 թթ. քանդել ու հափշտակել էին պղնձյա մետաղադրամներ, պղնձյա մատանի և վաճառել:

Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է մետաղորսիչ 2 սարք և պարկուճանման 3 առարկա, որոնք, ըստ բերման ենթարկվածների, գտել էին նույն վայրում մետաղորսիչներով իրեր փնտրելիս:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930