Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցրեք ստեփանակերտցիներին՝ ապրիլյան օրերին քանի՞ ԱԹՍ են տեսել». Արցախի նախագահը՝ իր աղմկոտ պնդման մասին

Սեպտեմբեր 02,2020 16:57

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսին հայտարարել էր, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Ստեփանակերտի օդն անպաշտպան էր: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ասուլիսում վերջերս նշել է՝ «եթե Արցախի օդային սահմանը լիներ թափանցիկ, ապա Ադրբեջանի օդուժին ոչինչ չէր խանգարի ռմբակոծելու այդ թվում Ստեփանակերտը»: Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ որեւէ թռչող սարք Ստեփանակերտի երկնքում չի հայտնվել եւ Ադրբեջանի ոչնչացված ԱԹՍ-ներն առաջնագծից 10-11 կմ հեռավորության վրա են եղել: Մինչդեռ 2016 թվականի ապրիլին նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը ԶԼՄ-ների հարցադրմանն ի պատասխան նշել էր, որ Ստեփանակերտի օդային տարածքում հայտնված ԱԹՍ-ն ոչնչացվել է Արցախի ՀՕՊ-ի կողմից: Լրագրողներն այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին խնդրեցին պարզաբանել իր պնդումը:

«Դավիթ Բաբայանը երեւի ճիշտ չի մեկնաբանել՝ խոցել ենք բազմաթիվ թռչող անօդաչու սարքերից մեկը: Ապրիլյան օրերի մասին է խոսքը, երբ Դավիթ Բաբայանն ասել է, որ Ստեփանակերտի վրա ԱԹՍ ենք խոցել»,-նշեց Արայիկ Հարությունյանը:

«Քանակը չգիտեմ, բայց բազմաթիվ ԱԹՍ-ներից մեկը հաջողվել է խոցել: Կարծում եմ՝ սա բավարար է, այլ մեկնաբանություններ չանենք, իմ ասածը հստակ է: Հարցրեք ստեփանակերտցիներին՝ ապրիլյան օրերին քանի՞ ԱԹՍ են տեսել: Մի հատ չէ, որ եղել է»,-եզրափակեց Արայիկ Հարությունյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930