«Եկեք չկարեւորենք՝ որեւէ քաղաքական ուժի հետ հանդիպե՞լ ենք, թե ոչ, եւ ի՞նչ ենք խոսել…այդպես ենք որոշել՝ չենք հանդիպել: Լինում է՝ հանդիպում ենք, լինում է՝ ոչ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով հարցին, թե ինչու է հրաժարվել հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին՝ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նկատառմանն ի պատասխան, որ իր մամուլի խոսնակի մեկնաբանությամբ՝ ինքը չի հանդիպում այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության քաղաքականությունը, Արայիկ Հարությունյանը շեշտեց. «Այո, մենք հանդիպում ենք այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք ԱԺ-ում ներկայացված են: Արտախորհրդարանական ուժերի հետ կապված մտածում ենք, քննարկում ենք»:
Արայիկ Հարությունյանը նաեւ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ ներքաղաքական թեմաներ չեն քննարկում, չեն խոսում այն մասին, թե ում են հանդիպում, եւ ում՝ ոչ:
Արցախի նախագահը նշեց, որ Արթուր Վանեցյանի հետ պաշտոնապես չի հանդիպել, եւ պետք է բավարարվել այս տեղեկատվությամբ. «Հերիք է խոսել՝ ինչ-որ տեղ տեսե՞լ ենք, կամ՝ հեռախոսով խոսե՞լ ենք, թե ոչ: Պաշտոնական հանդիպում չի եղել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ