Արցախի եւ Հայաստանի միջեւ ռազմական փոխօգնության պայմանագրի շուրջ աշխատանքները սկսված են, եւ երկու երկրների անվտանգության խորհուրդներում քննարկվում է առաջին փուլով աշխատանքային փաստաթուղթ կազմելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ պայմանագիրը կյանքի կոչելու հարցում լուրջ դժվարություններ կան, Արայիկ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ անհաղթահարելի խոչընդոտներ չկան. «Ամեն ինչի հաշվարկը պետք է կատարենք՝ ի՞նչ է այն տալու մեզ եւ ի՞նչ ենք կորցնելու: Երկար քննարկում ենք եւ այնպես չէ, որ որեւէ մեկը դեմ է դրան: Մեր ԱԳՆ-ն ուսումնասիրում է հարցը»:
Հիշեցնենք՝ վերջերս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, որ պայմանագրի կնքումը նման է լինելու «դիվանագիտական Իսկանդեր»-ի կրակոցի:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ