«Հայրենիքի զինանոց» ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի կարծիքով, ելնելով Հայաստանի աշխարհագրական դիրքից, մեր երկրի ռազմաօդային ուժերը մշտական արդիականացման կարիք ունեն: Այս համատեքստում՝ այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Մոսկվա- Երևան առցանց տեսակամուրջի ժամանակ Ալեքսեյ Լեոնկովն անդրադարձավ օգոստոսի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռուսաստանի Միացյալ ավիացիոն կորպորացիայի» ստորագրած համաձայնագրին՝ Су-25 կործանիչների արդիականացման և նորոգման վերաբերյալ: Քննարկվում է նաև Երևանի կողմից Су-30СМ կործանիչների լրացուցիչ խմբաքանակների գնման հարցը:
Փորձագետի կարծիքով, բացի ռազմատեխնիկայի արդիականացումից, Հայաստանը նաեւ ՀԱՊԿ շրջանակներում պետք է ակտիվ համագործակցի գործընկերների հետ, քանզի հնարավոր վտանգների դեպքում միայնակ դիմագրավելը շատ բարդ կլինի: Իսկ ՀՀ-ՌԴ առանձին համագործակցության մասին համաձայնագրերը, ըստ բանախոսի, լրացուցիչ խթան կհանդիսանան Հայաստանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու համար:
Տեսակամուրջին մասնակցող ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, գեներալ-մայոր, ռազմատեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Պոպովի գնահատմամբ, Су-25-ի արդիականացման ծրագիրն ավելի մեծ արդյունքներ կտա, քան որ համանման եւ թանկարժեք տեխնիկայի գնումը: Նա կարծում է, որ այդ կործանիչներն իրենց ուժը ցուցադրել եւ իրենց գոյության իմաստը վերահաստատել են Սիրիայում՝ ռազմական գործողությունների ժամանակ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.youtube.com/watch?v=Ner8J6QriMA&feature=emb_title
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ