Լրահոս
Օրվա լրահոսը

Սա պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի վիճակի մասին է խոսում. մահաբեր օղուց վաճառվել է ևս 180 շիշ. Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 02,2020 14:07

ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի ֆեյսբուքյան էջի գրառումը օղուց թունավորումների ցավալի դեպքերի կապակցությամբ

Ցավով և խոր մտահոգությամբ տեղեկացա, որ տասնմեկ մեր հայրենակիցներ օղու թունավորմամբ մահացել են: Նախ ցավակցություն եմ հայտնում մահացածների հարազատներին, բարեկամներին և ընկերներին:

Նաև տեղեկացա, որ այդ օղուց վաճառվել է ևս 180 շիշ:

Սա խայտառակ երևույթ է:

Այն անձնավորությունը, որ վաճառել է մահաբեր օղին, դա գաղտնի չի արել և տարիներով է զբաղվել այդ գործով:

Հիմա այդ մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա: Այստեղ անելիք չունե՞ն սննդի անվտանգության ծառայությունը, համայնքապետարանը, այլ պետական կառույցներ: Կրկնում եմ, խոսքը գնում է մեր տասնմեկ քաղաքացիների մահվան մասին:

Մի՞թե մարդը մեր երկրում այդքան անպաշտպան է, և եթե դա այդպես է, ի՞նչ է դա նշանակում:
Արդյոք մենք պետք է հանդուրժե՞նք այս վիճակը:

Սա պետական և համայնքային կառավարման և վերահսկողության տոտալ բարձիթողի վիճակի մասին է խոսում:

Շատ արագ պետք է շտկել այս իրավիճակը:

Ցավոք, գրեթե միշտ այսպիսի տխուր հետևանքները մնում են մահացածների և կամ տուժածների ընտանիքների և հարազատների ուսերին:

Շատ արագ պետք է հաղթահարենք այս անտարբերությունը:

Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930