«Մենք դա դիտարկում ենք որպես Զարեհ Սինանյանի անձնական հայտարարություն»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այն հայտարարությանը, որ ճապոնացիները չինացիների եւ կորեացիների սինթեզ են:
Աննա Նաղդալյանը շեշտեց՝ Զարեհ Սինանյանը կառավարության ներկայացուցիչ-պաշտոնյա է, ուստի կոռեկտ չի լինի նրա հայտարարությունը մեկնաբանելը: Հարցին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը զրուցե՞լ է նրա հետ՝ այդ հայտարարության հետքերով, Աննա Նաղդալյանը նշեց. «Այս օրերին տարբեր հարցերի հետ կապված շփումներ եւ զրույցներ են տեղի ունենում, սակայն չգիտեմ, թե հատուկ անդրադարձ եղե՞լ է այդ հարցին, թե ոչ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ