«Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները չեն կարող ՀՀ վերադառնալ ցամաքային ճանապարհով, քանի որ Վրաստանում դեռեւս շարունակվում է ուժի մեջ մնալ կառավարության՝ օտարերկրացիների մուտքն արգելող որոշումը»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Ռուսաստանում մնացած ՀՀ քաղաքացիների խնդրին՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Մեր քաղաքացիներին հորդորում ենք օգտվել կանոնավոր իրականացվող չվերթներից: Ռուսաստանի մի քանի քաղաքներից շաբաթական մի քանի թռիչք է կազմակերպվում, մենք տեղեկացնում ենք այդ մասին: Իսկ սեփական ավտոմեքենաների փոխադրումը ՀՀ հորդորում ենք իրականացնել նման ծառայություններ մատուցող ընկերությունների միջոցով: Ցամաքային ճանապարհով ՀՀ վերադառնալու այլ տարբերակ չկա, եւ տեղեկություն չունեմ, թե երբ կլինի»,-հավելեց ԱԳՆ խոսնակը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ