Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Թաթոյան. Ադրբեջանը պետական մակարդակով խրախուսում է հայատյացությունը

Սեպտեմբեր 02,2020 13:47

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հարցազրույցը «Nouvelles d’Arménie» պարբերականին

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Nouvelles d’Arménie» պարբերականի հետ զրույցում անդրադարձել է հուլիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Տավուշի մարզի քաղաքացիական բնակավայրերի հրետակոծություններին և գնդակոծություններին, Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներին և այլն:

««Nouvelles d’Arménie». Ի՞նչ վնաս են կրել Տավուշի խաղաղ բնակիչներն ադրբեջանական զինված ուժերի ռազմական գործողությունների ժամանակ:

Արման Թաթոյան. Փաստահավաք աշխատանքները փաստում են, որ քաղաքացիական բնակավայրերի հրետակոծումը եղել է թիրախավորված վնաս հասցնելու մտադրությամբ:

Միջազգային մարդասիրական իրավունքը պահանջում է հստակ տարանջատում քաղաքացիական բնակավայրերի և ռազմական հաստատությունների միջև: Քաղաքացիական բնակավայրերը պետք է պաշտպանված լինեն: Երեխաները, տարեցները, կանայք ենթակա են հատուկ պաշտպանության:

Ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական քաղաքներն ու գյուղերը հրետակոծվել են առավելապես առավոտյան և ցերեկային ժամերին: Կիրառվել են հրետանային արկեր դպրոցների և մանկապարտեզների, բժշկական դիմակ արտադրող ձեռնարկության ուղղությամբ:

Օրինակ, արկերից մեկն ընկել է Չինարի գյուղի տներից մեկի բակում՝ գյուղի դպրոցի անմիջական հարևանությամբ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930