Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա նույնն է, ինչ բանակի հրամանատարը պատերազմի ժամանակ գնար հանգստի. Վլադիմիր Մարտիրոսյան

Սեպտեմբեր 02,2020 13:18

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1․ Պարադոքս է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը պատերազմի հետ համեմատող երկրի վարչապետը հենց այդ պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում առողջապահության նախարարի հետ գնում է արձակուրդ։ Դա նույնն է, ինչ բանակի հրամանատարը պատերազմի ժամանակ գնար հանգստի։ Նման քայլը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պետության և հասարակության հանդեպ օրվա իշխանությունների պատասխանատվության աստիճանը մնացել է 2008 թվականի մակարդակի վրա։

2.Պարադոքս է, որ իշխանության մոլեռանդ պաշտպաններն, ովքեր դեռ մի երկու ամիս առաջ մեղադրում էին իշխանության դեմ պայքարողներին ազգի դավաճանության մեջ, այսօր լռում են հրամանատարի կողմից մարտի դաշտը լքելու մասին և իրենց հերթական պարզագույն սիլլոգիզմներով մեզ չեն բացատրում ու հիմնավորում գերագույն գլխավորի և նրա նախարարի նման վարքագիծը։

3․Պարադոքս է, որ դիմակ չկրելու համար տուգանքներ է սահմանում և սեփական քաղաքացիներին տուգանում մի իշխանություն, որն ընդամենը մի քանի ամիս առաջ անիմաստ էր համարում նույն դիմակներ կրելը։ Պարադոքս է, որ նույն իշխանությունը այդպես էլ չի բացատրում իր սեփական քաղաքացիներին իր վարքագծի փոփոխության պատճառը՝ վիրուսի չափերն են մեծացել, թե դիմակի անցքերն են նեղացել։

P.S. Սթափ և Վեհ մնացեք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930