Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դատական մարմնում շիլաշփոթ է, իսկ այն, ինչ կատարվում է խորհրդարանում, զարհուրելի է: Մեծ հաշվով, մենք չունենք քաղաքական իշխանություն». «Փաստ»

Սեպտեմբեր 02,2020 13:08

Հայաստանում այսօր ոչ թե քաղաքական կառավարման խնդիր կա, այլ քաղաքական կառավարում առհասարակ գոյություն չունի: Կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանի պնդումն է: Նրա դիտարկմամբ՝ ասվածը փաստող մի շարք իրողություններ կան: «Քաղաքական կառավարում ասելով՝ նկատի ունեմ օրենսդիր կառավարումը, դատականը և գործադիր կառավարումը, որովհետև իշխանությունն այս երեք հիմնական ճյուղերի միջոցով է կարողանում կառավարել ու կարգավորել հարաբերությունները պետության ներսում: Բայց մենք այս ընթացքում ոչ թե քաղաքական կառավարման ճգնաժամի առաջ ենք կանգնել, այլ, ըստ էության, մենք չունենք քաղաքական կառավարում:

Ընդհանուր առմամբ, դատական մարմնում ամբողջությամբ շիլաշփոթ է, մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում կառավարությունում, իսկ այն, ինչ կատարվում է խորհրդարանում, զարհուրելի է: Մեծ հաշվով, մենք չունենք քաղաքական իշխանություն»,-շեշտեց Ա. Համբարձումյանը: Կառավարման փորձագետի խոսքով, ամենամեծ սխալը սկսվեց 2018 թվականի մայիսից:

«Այս իշխանության նպատակը մեկն է եղել՝ անել այնպես, որ բոլորը ենթարկվեն Ն. Փաշինյանին: Հենց այս նպատակը հանգեցրեց նրան, որ ինքն առհասարակ կորցրեց իշխանությունը: Փաստորեն, մենք մի կողմից` ունենք վարչապետ, որը փորձում է ամբողջությամբ իշխանության բոլոր ճյուղերը ենթարկեցնել իրեն ու կենտրոնացնել իր ձեռքում, մյուս կողմից` ունենք իրավիճակ, ըստ որի, ՀՀ-ում նա բացարձակապես իշխանություն չունի»,-շեշտեց մեր զրուցակիցը:

«Բոլոր ձախողումներում Փաշինյանը պատասխանատվությունը դրել է ժողովրդի, ինչպես նաև այն բյուրոկրատական համակարգի վրա, որի ջանքերի շնորհիվ երկիրը չի վերածվում քաոսի: Եվ պատահական չէր, որ ասուլիսներից մեկի ժամանակ նա հայտարարեց, թե պետական համակարգի ապարատում կա մի ստվար զանգված, որը դիմադրում է հեղափոխությանը: Մեծ հաշվով, բոլորի վրա մեղքը կբարդի, բացի իրենից ու իր թիմից: Ընդհանրապես, սեփական արարքների համար պատասխանատվություն չվերցնելը թույլ մարդու գործելաոճ է: Այս մարդիկ որևէ հարցում պատասխանատվություն չեն վերցնում, ինչն իրենց թուլության նշանն է»,-եզրափակեց Արթուր Համբարձումյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930