Լրահոս
Օրվա լրահոսը

Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարարը միացել է Ցեղասպանության ճանաչման կոչին

Սեպտեմբեր 02,2020 12:53

Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար, գյուղատնտեսության և բնական պաշարների գործող ստվերային նախարար Ջոել Ֆիցգիբոնը հաստատել է իր աջակցությունը հայերի, ասորիների և հույների ցեղասպանության ճանաչման հարցում՝ ստորագրելով Ավստրալիայի հայկական, ասորական և հունական համայնքների ներկայացրած Արդարության համատեղ նախաձեռնությունը սատարելու մասին փաստաթուղթը:

2020թ. փետրվարին Ավստրալիայի խորհրդարանում ներկայացված Արդարության համատեղ նախաձեռնությունը նշանավորվեց Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի Ասորական համաշխարհային դաշինքի և Ավստրալիայի հունական խորհրդի միջեւ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ, որով Ավստրալիայի կողմից հայերի, հույների և ասորիների ցեղասպանության ճանաչումը գերակայություն է ճանաչվում:

Ֆիցգիբոնը ցեղասպանության ճանաչման համար պայքարի վաղեմի նվիրյալ ակտիվիստ է և հայտնի է դեռևս 2018թ. Ավստրալիայի ներկայացուցիչների պալատում Ավստրալիայի կողմից Հայոց ցեղասպանությունը վերապրածներին և որբերին առաջին միջազգային օգնություն ցուցաբերելու մասին պատմական շարժմանը ցուցաբերած աջակցությամբ:

«Ես եկել եմ այն եզրակացության, որ մենք շատ ժամանակ ենք վատնում բառախաղերի վրա՝ վիճելով, թե արդյոք 1915 թվականին հայերի կրած տառապանքները ցեղասպանություն են, թե ոչ: Մենք ավելի շատ պետք է ժամանակ հատկացնենք այն բանի ճանաչմանը, որ 1915-1923 թթ. հարյուր հազարավոր հայեր զրկվել են կյանքից միայն իրենց էթնիկ պատկանելության պատճառով: Հայոց ցեղասպանությունը, Խորհրդային միությունում ապրած 70 տարին բավական են ցանկացած մշակույթի և համայնքի ոգին կոտրելու համար, սակայն հայերը դիմացկուն են և տոկուն»,- շարժմանն հայտնած իր աջակցության ժամանակ հայտարարել էր նա:

«Որպես հայ-ավստրալիական միջխորհրդարանական միության գործող համակարգող՝ պարոն Ջոել Ֆիցգիբոնը մշտապես ցուցաբերում է Ավստրալիայի կողմից դաշնային մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր անսասան աջակցությունը: Ավստրալիայի հայերը, հույներն ու ասորիները երախտապարտ են պարոն Ֆիցգիբոնին և նրա գործընկերներին պատմական արդարության վերականգնման համար պայքարին միանալու համար»,- ասել է Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի նախագահ Հայկ Կայսերյանը:

Հիշեցնենք, որ 2020թ. փետրվարին ավելի քան 100 ավստրալացի պատգամավորների, դիվանագետների, գիտնականների, լրատվամիջոցների և համայնքների ղեկավարների ներկայությամբ ստորագրվել էր Արդարության համատեղ նախաձեռնության մասին փոխըմբռնման մասին հուշագիրը, որով հայկական, հունական և ասորական համայնքները Ավստրալիային կոչ էին անում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցածը որակել որպես ցեղասպանություն:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930