Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կարևոր է, որ բացի հայերենից՝ դասընթացներ անցկացվեն նաև օտար լեզուներով, ինչը հնարավորություն կտա արցախցիներին ինտեգրվելու համընդհանուր գլոբալ հարթության մեջ. «Ժամանակ»

Սեպտեմբեր 02,2020 12:13

«Ժամանակ»ի զրուցակիցն է արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92» նախաձեռնության արցախյան կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների  դոկտոր Կարեն Օհանջանյանը։

Պարոն Օհանջանյան, Արցախի նախագահի խոսնակը գրել է, որ նոր օրենսդրական նախաձեռնությամբ Արցախում կավելացվի ռուսերենով հաղորդումների սահմանված եթերաժամանակը։ Բացի այդ՝ որոշում կա դպրոցներում ու բուհերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ռուսերենին այսպիսի մեծ նախապատվություն տրվում։

Շատ կարևոր է, որ Արցախի քաղաքացիները, որոնց մեծամասնությունը ժամանակին ուսանել է ռուսական դպրոցներում, և որոնց համար ռուսաց լեզուն հարազատ է, հնարավորություն ունենան այդ լեզվով հետևելու հանրային հեռարձակմանը։ Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա, իմ կարծիքով, շատ կարևոր է, որ բացի հայերենից՝ դասընթացներ անցկացվեն նաև օտար լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով ու անգլերենով, որը հնարավորություն կտա Արցախի քաղաքացիներին ինտեգրվելու համընդհանուր գլոբալ հարթության մեջ, որտեղ շփումները տեղի են ունենում հիմնականում 7 միջազգայնորեն ճանաչված լեզուներով, և որտեղ ռուսաց լեզուն ունի իր հատուկ տեղը՝ որպես մեծ ինտելեկտուալների լեզու, որոնք մեծագույն ավանդ են ունեցել համաշխարհային պատմության, մշակույթի, գրականության մեջ։

Այնպես որ, ես մեծամասամբ պաշտպանում եմ Արցախի նախագահի որոշումը՝ մեծացնել քաղաքացիների գիտելիքները ռուսաց լեզվի ոլորտում։ Իմ կողմից  ավելացնեմ, որ ճիշտ կլիներ սրա հետ զուգահեռ ընդլայնել նաև այլ լեզուներ ուսուցանելու հնարավորությունը և, մասնավորապես, անգլերենի։

Հայտնի է, որ առանց այն էլ Արցախում պրոռուսական տրամադրություններ ունեցող մարդիկ շատ են, սա էլ ավելի չի՞ մեծացնում Ռուսաստանի ազդեցությունը Արցախի վրա։

– Ես չեմ կարծում, որ սա թույլ կտա Ռուսաստանին  ազդեցություն ունենալ երկրի հասարակական կարծիքի ձևավորման վրա՝ հատկապես  ժամանակակից միջազգային մարտահրավերների լույսի ներքո, երբ Ռուսաստանը ձգտում է իր ազդեցությունն ամրապնդել ամբողջ աշխարհում։ Այս որոշումն առաջին հերթին ունի հումանիտար նշանակություն և Ռուսաստանին չի տալիս կանաչ լույս մեր ժողովրդի մտածողության վրա ազդեցություն ունենալու համար։ Մենք՝ հայերս, ապրում ենք մեր հայրենիքի հոգսերով, և որպեսզի այն ավելի լավ պաշտպանենք, անհրաժեշտ է, որ մեր ժողովուրդը ճանաչի այլ ժողովուրդների մշակույթն ու լեզուն։

Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930