Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն ընդունում, այն, ինչ վերագրվում է իրենց». ֆուտբոլիստ եղբայրների ձերբակալման որոշումը բողոքարկվել է դատարան. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 02,2020 11:31

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար կասկածվող ֆուտբոլիստ Գոռ եւ Էդգար Մալաքյանների ձերբակալման որոշումը բողոքարկվել է դատարան:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրանց պաշտպան Գոռ Միքայելյանը՝ նշելով, որ բողոքը քննվելու է այսօր:

Պաշտոնական տվյալներով՝ երկու եղբայրները, խախտելով հասարակական կարգը, տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից մեկի ուսադիրը, մյուսը՝ բռունցքով հարվածել ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք: Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող:

Մալաքյան եղբայրների պաշտպան Գոռ Միքայելյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

Պարո՛ն Միքայելյան, ի՞նչ դիրքորոշում ունեն Ձեր պաշտպանյալները կասկածանքի վերաբերյալ, ցուցմունք տվե՞լ են:

– Ընդհանուր առմամբ կասկածանքը չեն ընդունում, բովանդակային ցուցմունք առայժմ չեն տվել, ասել են միայն, որ չեն ընդունում, այն, ինչ վերագրվում է իրենց, չի եղել:

Իսկ ուսադիրը պոկելու եւ ոստիկանի վրա նետելու վերաբերյալ ի՞նչ կասեք:

– Նախ ասեմ, որ դա հանցակազմ չի պարունակում, ինքնին հանցագործություն չէ, երկրորդն էլ քննություն է կատարվում, պիտի դեռ տեսնենք՝ եղել է նման բան, թե չէ, դրա համար ես շեշտը դրա վրա չեմ դնում, որովհետեւ եթե նույնիսկ հաստատված համարենք, այդտեղ հանցագործություն չկա, ուսադիրը կարող է շատ տարբեր հանգամանքներում պոկվել, հեչ պարտադիր չէ, որ պոկեն, եւ կարծում եմ՝ այս պահին դեռ չկա էլ հստակ տվյալ, որ կոնկրետ քաշել պոկել են:

Ձեր պաշտպանյալները ալկոհոլ օգտագործա՞ծ են եղել:

– Այս պահին գործով հաստատված նման տվյալ չկա:

Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930