Լրահոս
Օրվա լրահոսը

Անվտանգության մշակույթը պետք է սկսվի կենցաղից և ավարտվի սահմանին. «Ժամանակ»

Սեպտեմբեր 02,2020 11:22

Նախօրեին հայտնի դարձավ Արմավիրի մարզում սահմռկեցուցիչ դեպքի մասին: Կեղծ օղու թունավորումից մահացել է մոտ մեկ տասնյակ մարդ:

Ընդ որում, այդ օղին վաճառվել է մոտ երեք տասնյակ տարբեր քաղաքացիների: Ողբերգական այդ միջադեպը շատ ավելի խորքային թե՛ համակեցության, թե՛ մշակութաբանական խնդիր է: Հայաստանում երբ խոսվում է ազգային անվտանգության մասին, առաջին հերթին և գլխավորապես նկատի են առնվում արտաքին սպառնալիքներ ու ռիսկեր, դրանց հակազդելու քայլեր և միջոցառումներ:

Մինչդեռ, ազգային անվտանգությունն ունի նաև ներքին խորքային բաղադրիչներ, երբ, օրինակ, որևէ մեկը կարող է թույնը վաճառել օղու տեղ, և գտնվեն դրա գնորդներ: Մինչդեռ այդ իրողությունը գալիս է նրանից, որ շատ տարածված մշակույթ է տանն օղի թորելն ու վաճառելը, առանց որևէ վերահսկողության: Եթե փորձ արվի վերահսկողական միջամտություն իրականացնել՝ ելնելով հանրային առողջությունից, ապա հաջորդ օրը, հավանաբար, կառավարության դիմաց կհավաքվեն մի քանի տասնյակ կամ հարյուր ցուցարարներ, կմիանան քաղաքական ուժեր ու կբարձրաձայնեն, որ կառավարությունը մարդկանց թույլ չի տալիս գոնե տանն օղի թորել և սոցիալական հոգս հոգալ:

Ազգային անվտանգության խորքային բաղադրիչների վրա թքած ունենալու մշակույթն է, որ Հայաստանի ավտոճանապարհները վերածվել են մահաբեր մարտադաշտի՝ ողբերգական դեպքերի բարձր վիճակագրությամբ:

Անվտանգության մշակույթը պետք է սկսի կենցաղից և ավարտվի սահմանին, որպեսզի անվտանգային ցիկլը լինի ամբողջական: Այլապես, մենք բավականին ծանր ենք ապրում գեթ մեկ զինվորի մահ և անմիջապես խոսում անվտանգությունից, բայց ենթագիտակցորեն անցկացնում ենք թունավոր օղուց իննը մարդու մահը: Ցիկլը պետք է ձևավորվի, մարդկային կյանքը պետք է հռչակվի անվտանգության համակողմանի և աներկբա ուշադրության առարկա և շահառու:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930