Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստացվում է, որ իշխանությունները հատվածական աշխատանքների միջոցով շարունակում են ժողովորդի աչքերին «թոզ փչելու» գործելաոճը. «Փաստ»

Սեպտեմբեր 02,2020 11:49
shinararutyun

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շինարարությունը կրճատվել է 23,4 %-ով։

Եվ սա այն պարագայում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման ընթացքում հանրությանը մեծ խոստումներ էր տալիս, թե Հայաստանին շինարարական բում է սպասվում։ Ամիսներ առաջ էլ, պատասխանելով պատգամավորներից մեկի բարձրացրած հարցին, Փաշինյանը պատասխանեց, թե կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծացնել կապիտալ շինարարության ծախսերը և այդպիսով արտակարգ դրության ընթացքում լուծել արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների խնդիրը։

Բայց պարզ է դառնում, որ շինարարության ոլորտում կառավարության կողմից կատարված համապատասխան աշխատանքների դրական արդյունքները տեսանելի չեն, այլապես դրանք իրենց արտացոլումը կստանային պաշտոնական վիճակագրության մեջ։ Իսկ այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի վարչապետը փորձի հանրությանը հրամցնել, թե շինարարության մեջ դրական տեղաշարժեր են տեղի ունենում։

Փաշինյանը իր մարզային այցելությունների ժամանակ անպայման ծանոթանում է ճանապարհաշինարարական աշխատանքներին և այնպիսի հայտարարություններ անում, որ տպավորություն է առաջանում, թե ճանապարհների կառուցումը մեզ համար մի աննախադեպ երևույթ է, և շինարարությունը սկսվում և ավարտվում է ասֆալտապատումով։ Այնինչ, ճանապարհաշինությունը շինարարական գործունեության ուղղություններից ընդամենը մեկն է։ Կարևոր, բայց միայն մեկը… Իսկ վերջերս էլ Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղեր այցելելուց և իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հայաստանը վերածվում է մի մեծ շինարարական հրապարակի, հեղափոխության ժամանակ տրված խոստումները շատ կոնկրետ կատարվում են»։

Թե ինչի՞ց է վարչապետը վերցրել, որ Հայաստանը վերածվում է մեծ շինհրապարակի, երբ շինարարության ծավալներն այս տարի կտրուկ անկում են արձանագրել, մնում է ենթադրել։ Մի՞թե վարչապետը այսքան կտրվել է իրականությունից, որ սոսկ ասֆալտապատումը նրան պատկերանում է շինարարական բումի տեսքով։

Ստացվում է, որ իշխանությունները հատվածական աշխատանքների միջոցով շարունակում են ժողովորդի աչքերին «թոզ փչելու» գործելաոճը, սակայն ժամանակը ցույց է տալիս, որ այդ ամենին հավատացողների թիվը գնալով նվազագույնի է հասնում: Եթե, իհարկե, իշխանություններից դուրս այդպիսիք դեռ կան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930