Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը բավականին ծանր պայքարում հաղթահարեց Նյու-Յորքում ընթացող US Open-ի առաջին շրջանի արգելքը: Մասնագետների պնդմամբ, վիճակահանությունն այնքան էլ բարեհաճ չէր գտնվել Խաչանովի նկատմամբ, երբ պարզվեց, որ մրցակիցը լինելու է ժամանակակից թենիսի ծագող աստղերից մեկը՝ իտալացի Յաննիկ Սինները:
Համառ պայքարում հաղթանակն ի վերջո ժպտաց հայ թենիսիստին, որը հինգերորդ սեթում թայ-բրեյքով առավելության հասավ մրցակցի նկատմամբ՝ 3:6, 6:7, 6:2, 6:0, 7:6:
Կարեն Խաչանովի մրցակիցը հաջորդ փուլում ռուսաստանցի Անդրեյ Կուզնեցովն է; Նրանց դիմակայությունը սեպտեմբերի 3-ին է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ