ՖԻԴե-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը:
Տղամարդկանց 100 լավագույնների մեջ տեղ են գտել Հայաստանի հինգ գրոսմայստերներ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 7-րդն է, Գաբրիել Սարգսյանը տեղ է զբաղեցրել 53-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 76-րդ, Կարեն Գրիգորյանը՝ 84-րդ եւ Սերգեյ Մովսեսյանը՝ 99-րդ հորիզոնականում:
Կանանց top 100-ում ունենք երեք ներկայացուցիչ՝ 53. Էլինա Դանիելյան, 56. Աննա Սարգսյան, 67. Լիլիթ Մկրտչյան:
Կարդացեք նաև
Երիտասարդների ցուցակում Հայկ Մարտիրոսյանը եզրափակում է ուժեղագույն տասնյակը, Շանթ Սարգսյանը 14-րդն է, Արամ Հակոբյանը՝ 18-րդը, Արթուր Դավթյանը՝ 91-րդը: Հայաստանի կանանց հավաքականի արդեն առանցքային անդամ Աննա Սարգսյանը, որը հաջող է հանդես գալիս մեծահասակների պայքարում, աղջիկների վարկանիշային դասակարգման ցուցակում աշխարհում 7-րդն է իր հասակակիցների մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ