Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկել ենք Յան Ռայնիսի 1 հասցեի շենքի փլուզման հետեւանքների վերացման հարցը։
Նախագծվում է վնասված հատվածի ապամոնտաժումը եւ շենքի ամրացումը, ինչպես նաեւ, քննարկվում է հեռանկարում՝ տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։
Մինչ այդ, համայնքը կհոգա տուժած բնակիչների ժամանակավոր կացարանի ծախսերը»։
Կարդացեք նաև