Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը ազգային հեռուստատեսության միջոցով դիմել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
«Դու մեզնից յուրաքանչյուրի սրտում ես: Եվ մենք վտանգված ենք չտեսնել, թե ինչպես ես խաղում հարազատ երկրում»,- ասել է նախագահը եւ տվել այն ակումբի անունը, որտեղ իր պատկերացմամբ` Մեսսին պետք է ավարտի կարիերան: «Հաճույք պարգեւիր մեզ եւ դարձիր «Նյուելս Օլդ Բոյզի» խաղացող: Դա քո ակումբն է», -ուղերձը եզրափակել է նախագահ Ֆեռնանդեսը:
Մեսսին «Օլդ Բոյզ» ակումբի սան է: Նա «Բարսելոնայի» ակադեմիա մեկնել է 2002 թվականին եւ կատալոնացիների կազմում հանդես եկել 18 տարի: Այժմ Մեսսին նոր ակումբ է փնտրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ