30-րդ Համաշխարհային ուսանողական ձմեռային ունիվերսիադան նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է: Այն պետք է կայանար 2021 թվականի հունվարի 21-31-ը՝ Լյուցեռում (Շվեյցարիա):
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ունիվերսիադայի անցկացման նոր ժամկետների հարցը պետք է քննարկվի առաջիկա երկու ամսում։
Նախատեսվում է, որ ուսանողական մարզահանդեսին կմասնակցեն 50 երկրների 540 ուսումնական հաստատությունները ներկայացնող 2500 մարզիկներ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ