Ինչպես տեղեկացրել ենք, կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել լուրջ չարաշահումներ ու այդ հարցով արդեն զբաղվում են իրավապահները։ Գործը Քննչական կոմիտեի վարույթում է: Վերանորոգումը կատարվել էր 2019-ին, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ 2019-ին ՊՈԱԿ-ի տնօրեն եղել է ՀՅԴ-ի շարքերից հեռացված, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը:
Aravot.am-ը պարզաբանումներ խնդրեց Սավգուլյանից: Նա պատասխանեց կարճ. «Չեմ մեկնաբանում»:
Մեր դիտարկմանը, որ սա ձեր հեղինակության հարցն է, ձեր անունը շրջանառվում է կոռուպցիոն սկանդալում՝ Սավգուլյանը պատասխանեց. «Չեմ կարող մեկնաբանել մի բան, ինչը հնարավոր չէ մեկնաբանել»: Հարցին՝ ինչու հնարավոր չէ մեկնաբանել, դուք չե՞ք եղել 2019-ին այդ ՊՈԱԿ-ի տնօրենը, ձեր օրո՞ք չեն եղել այդ չարաշահումները՝ Արեգ Սավգուլյանը նորից պատասխանեց, որ չի մեկնաբանում ու անջատեց հեռախոսը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ