Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև նշել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:
«Այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմերն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսեն հանդիպումները, որոնք կազմակերպում են համանախագահների ներկայացուցիչները տարածաշրջանում»,-ասել է Լավրովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ