Լրահոս
Օրվա լրահոսը

Ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը. բռնության ենթարկված կինն ու հաշմանդամություն ունեցող դուստրը տեղափոխվել են ապաստարան

Սեպտեմբեր 01,2020 13:07

Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության ապահովման հարցով:

Բողոքի քննությամբ պարզվել է, որ ամուսինը, պարբերաբար գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ։ Նման պարբերական բռնության հետևանքով կնոջ մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել իր և հաշմանդամություն ունեցող դստեր անվտանգության համար:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ Պաշտպանի աշխատակազմը համատեղ աշխատանք է նախաձեռնել ոստիկանության հետ, ուսումնասիրվել են դեպքի հանգամանքները: Արդյունքում, քաղաքացու ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը: Քննարկվել է նաև կնոջը և նրա հաշմանդամություն ունեցող դստերն ապաստարան տեղափոխելու հարցը:

Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում կինը և դուստրը տեղափոխվել են ապաստարան:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930