ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ միաժամանակ հաճախորդների համար իրականացնելով ֆինանսական կորուստներից զերծ մնալու և խարդախություններին զոհ չգնալու կանխարգելիչ միջոցառումներ:
Կարևորելով հաճախորդների անվտանգությունը՝ տեղեկացնում ենք, որ վերջերս անհայտ անձինք սոցիալական ցանցերի էջերին կամ էլեկտրոնային հասցեներին ուղղված հայերեն նամակների միջոցով՝ քաղաքացիներին առաջարկում են ցածր տոկոսով վարկեր՝ հորդորելով տրամադրել իրենց անձնագրային տվյալները՝ վարկային հայտը դիտարկելու նպատակով: Դրանից հետո վարկային հայտի վերջնական դիտարկման և ձևակերպման համար նոտարական ծախսի փոխհատուցման նպատակով առաջարկում են իրականացնել փոխանցում արագ դրամական համակարգերի միջոցով։ Միաժամանակ, նշված անձինք քաղաքացիներին հորդորում են գումարը փոխանցելիս բանկում չհայտնել վերոգրյալի վերաբերյալ և որպես գործարքի նպատակ նշել՝ «փոխանցում ընկերոջը»:
Հաշվի առնելով, որ նմանատիպ գործարքները պարունակում են արտաքուստ գրավիչ պայմաններով բիզնես առաջարկ՝ առերևույթ խարդախության հատկանիշներով, Բանկը հորդորում է.
- Չարձագանքել սոցիալական ցանցերի էջերին կամ էլեկտրոնային հասցեներին ուղղված նամակներին, որոնք առաջարկում են ցածր տոկոսով վարկեր:
- Ցուցաբերել զգոնություն և ուշադրություն արագ դրամական համակարգերով փոխանցումներ իրականացնելիս,
- Փոխանցումներ կատարելիս նշել գործարքի իրական նպատակը՝ ունենալով հիմնավորող փաստաթղթեր։
- Չտրամադրել անձնագրային տվյալներ կասկածելի անձանց՝ վարկային հայտը դիտարկելու համար:
- Չիրականացնել գործարք՝ բավարար և հավաստի տեղեկատվություն չստանալու և/կամ հավաքագրված տեղեկատվության նկատմամբ անվստահություն ունենալու և ցանկացած հնարավոր խարդախության կասկածի դեպքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից
Կարդացեք նաև
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ