Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր անվանումների տարբերակներ չեն քննարկվում. Մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը անվանում չունի եւ չի ունեցել. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 01,2020 10:58

Երեւանի ավագանու սեպտեմբերի 8-ին կայանալիք հերթական նիստի օրակարգում է նաեւ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրման հարցը: Թեման նաեւ հանրային քննարկումների օրակարգում է հայտնվել, ու հուշարձանը հիմնականում արժանանում է բուռն քննադատության՝ չնայած որ քանդակի տեսքը նորություն չէ, եւ մրցույթում հաղթած տարբերակը հրապարակվել է դեռ այս տարվա սկզբին:

Ի տարբերություն հանրային կարծիքի, մարտի 1-ի զոհերի հարազատները կիսում են մասնագիտական հանձնաժողովի կարծիքն ու ընդունում կատարված ընտրությունը: Գոռ Քլոյանի հայր Սարգիս Քլոյանը, սակայն, «Առավոտի» հետ զրույցում այսօր ասել է, որ համաձայն չեն քանդակի անվանման հետ, բայց թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ թե՛ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն իրենց ասել են, որ այդ անվանումը կհանվի շրջանառությունից:

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանից «Հայկական ժամանակը» տեղեկացավ, որ «Ազդեցություն-հակազդեցություն»-ի փոխարեն հուշարձանի նոր անվանումների տարբերակներ չեն քննարկվում՝ հավելելով, որ քանդակը որեւէ անուն չունի եւ չի էլ ունեցել: «Դա  մարտիմեկյան զոհերին նվիրված հուշարձան է եւ վերջ, իսկ այդ անունը, որը շահարկվում է, մի անվանում է, որը քանդակագործն իր աշխատանքի ընթացքում գործածել է»,-ասաց փոխքաղաքապետը:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930