Լրահոս
Օրվա լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետի ձերբակալումը բողոքարկվել է դատարան. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 01,2020 10:31

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանի ձերբակալման արձանագրությունը բողոքարկվել է դատարան:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու կասկածանքով: Ըստ ՀՔԾ-ի՝ կասկածանքը նույն հիմնարկի կալանավոր, որպես քրեական հեղինակություն հայտնի Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում է:

Սամվել Մկրտչյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը պատասխանել է գործի վերաբերյալ մի քանի հարցերի.

– Պարո՛ն Հովհաննիսյան, ի՞նչ դիրքորոշում ունի Ձեր պաշտպանյալը կասկածանքի վերաբերյալ, ցուցմունք տվե՞լ է:

– Ցուցմունք չի տվել, դատավարական-քննչական գործողություններին հրաժարվել է մասնակցել: Ձերբակալումն էլ արդեն բողոքարկել ենք դատարան, 24 ժամվա ընթացքում պետք է քննվի:

ՀՔԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ Ձեր պաշտպանյալը  փետրվարի 24-ին Վահագն Աբգարյանին խցից այլ սենյակ տեղափոխելու հրահանգ է տվել, որտեղ էլ նա ծեծի է ենթարկվել, ապա կազմել է տվել կեղծ փաստաթուղթ: Նկարագրվածի վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել:

– Դա կասկածանքի էությունն է, որն ամբողջությամբ, աներկբա իրականությանը չի համապատասխանում: Սամվել Մկրտչյանը այնքանով կապ ունի այդ հանցագործության հետ, որքան՝ մեզնից յուրաքանչյուրը:

 Միլենա ԽԱՉԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930