Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլից վերադարձած «հայ գլուխները» Երեւանում մշտական տեղ չեն գտնում. «Ա1+»

Օգոստոս 31,2020 23:40

Նորարարական փորձառական արվեստի կենտրոնի դիմաց  տեղադրվել են 12 մեծ, կոպիտ տաշվածքով քանդակներ։

Հեղինակը քանդակագործ, ինստալացիա և վիդեո արտիստ Սոնիա Պալասանյանն է, ով նաև ամուսնու՝  Էդուարդ Բալասանյանի հետ ՆՓԱԿ-ի համահիմնադիրն է։

Դրանք այն  քարեր են, որոնք  ներկայացվել են 2015 թվականին Ստամբուլի  Մոդեռն արվեստի համալիրում՝ «Քարերի Լռությունը» խորագրմամբ ։

Տասներկու  գլուխները մարմնավորում են  հայ մտավորականներին, որոնք 1915 թ ապրիլին ձերբակալվել և  գլխատվել էին։

Էդուարդ Բալասանյանը, նայելով բակում  տեղադրված քարերին, ցավով նշում է՝   Թուրքիայի կառավարությունը  ժամանակին   չի առարկել այս աշխատանքի ցուցադրմանը, այլև հովանավորել է, իսկ մեր երկրում  տեղ չի գտնվում։

«Հիմա մենք Հայաստանում չգիտենք որ նախարարություն դիմել, որ կազմակերպվի քանդակների տեղադրման վայրը։ Դիմել ենք Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որ քանդակները տեղափոխենք էնտեղ, ցուցադրության դրվեն, սակայն շատ դժվար գործընթաց էր պահանջում և այդպես էլ մնաց», – պատմում է նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31