Այսօրվանից ՀՀ գլխավոր դատախազությունում աշխատանքի է տեղափոխել նաև Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանը։ Նա Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի՝ մայրաքաղաք տեղափոխվելուց ու նոր պաշտոն ստանալուց հետո դատախազի ժ/պ էր նշանակվել։
Արտյոմ Օվսյանն այսուհետ կստանձնի ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը, այսինքն` նա կլինի Կարեն Գաբրիելյանը տեղակալը։
Մեր տեղեկություններով, Շիրակի մարզի դատախազի ժ/պ-ի պարտականությունները դրվել են մյուս տեղակալի՝ Վահե Միրզոյանի ուսերին։
Թե ո՞վ կլինի Շիրակի մարզի նոր դատախազը, անհայտ է, խոսակցությունների մակարդակով անգամ դեռ անուններ չեն շրջանառվում։ Ամենայն հավանականությամբ, այս պատասխանատու պաշտոնին կնշանակեն մայրաքաղաքից։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ