Նախագահ Հարությունյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը` կազմակերպության ընդհանուր տնօրեն Անդրանիկ Կասպարյանի գլխավորությամբ։
Քննարկվել են Քաշաթաղի շրջանի հարավային մասում այգեգործության զարգացմանը, ինչպես նաև լիբանանահայերին Արցախի կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։
Նախագահը բարձր է գնահատել բարեգործական հիմնադրամի՝ տարիներ ի վեր գործունեությունն Արցախում և նշել, որ կառույցի անմիջական մասնակցությամբ կյանքի կոչված ծրագրերը պահանջված են և ունեն կենսական նշանակություն հանրապետության զարգացման համար։
Կարդացեք նաև
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները նախագահին են ներկայացրել կառույցի կողմից հանրապետության տարբեր հատվածներում առաջիկայում իրականացվելիք ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի իշխանությունների հետ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։