Օգոստոսի 31-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ Ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ է իրականացրել Երևանի Շենգավիթ, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում ՀՀ պարետի կողմից տրված ցուցումներին հետևելու և անվտանգության կանոնները պահպանելու նպատակով։
Իրականացված գործառույթների արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել է առանց դիմակի վարորդ, իսկ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող մի քանի ավտոբուսներ և միկրոավտոբուսներ կատարել են գերբեռնված ուղևորափոխադրում։
Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Վարչական շրջաններում իրականացվել են ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքներ, ինչպես նաև տեղում տրվել պարտադիր կատարման ցուցումներ։
Կարդացեք նաև
Այսօր վաղ առավոտից սկսված մշտադիտարկումները և վերահսկողական աշխատանքներն ակտիվ կերպով շարունակվում են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում: