Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ հասկանում այդ քանդելու տրամաբանությունը, ի՞նչն է քանդվում». Ռուստամ Բադասյանը՝ Գերագույն դատարանի ստեղծման մասին

Օգոստոս 31,2020 18:20

Այսօր ԱԺ-ում լրագրողները արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեցին՝ Վճռաբեկ դատարանի միացման, Գերագույն դատարանի ստեղծման շուրջ  մոտեցումը մտահոգությունների տեղիք է տվել, ասում են՝ քանդելուց  բացի ուրիշ ոչ մի բան չի կատարվում, ի՞նչ է տալու, որ Վճռաբեկը, ՍԴ-ն լուծարվի, ստեղծվի Գերագույն դատարան:

Նախարարը պատասխանեց. «Ես չեմ հասկանում այդ քանդելու տրամաբանությունը, ի՞նչն է քանդվում, երբ որ խոսք է գնում բարձրագույն դատական ատյանները միավորելու եւ խոսք է գնում սահմանադրականության ոգին, սահմանադրության կիրառումը բերել ընդհանուր դատարաններ ու դատարաններում զարգացնել այդ կոնցեպտը: Հետևաբար` այդ քանդելու դիսկուրսն ինձ համար ընդհանրապես անընդունելի է, այն տրամաբանությամբ, թե կիսանախագահական համակարգն ինչու են քանդում, ինստիտուտները, որոնք այդքան տարիներ գործել էին, ինչու են դրանց ուղղությունը փոխում, այդպես ամեն ինչին կարելի է  արձագանքել: Ինչ վերաբերում է Գերագույն դատարանի ստեղծմանը,  ի տարբերություն նախորդ դեպքերի, մենք ներառական հանձնաժողով ունենք ու ներառական սկզբունքով ենք հանձնաժողովը ձեւավորել, որտեղ կա կարծիքների բախում, կա թեժ բանավեճ: Դա շատ նորմալ է ու ընդհանուր պրոցեսի վրա միայն դրական է անդրադառնում: Հաջորդ դրական կետը Գերագույն դատարանի ստեղծման կարող է լինել միասնական պրակտիկայի ապահովումը, բացառվի ՍԴ-ի, ոնց որ  ներկայումս է, որոշ դեպքերում դատական ակտերի չկատարումը այլ դատական ատյանների կողմից եւ մի շարք այլ առավելություններ, որոնք կապված կլինեն Գերագույն դատարանի մոդելի հետ: Մոդելի մասով տարբեր նրբերանգներ կան, որոնք հանրային քննարկումների ընթացքում կներկայացվեն, կքննարկվեն»:

Հարցին՝ եթե սահմանադրական փոփոխությունների համատեքստում ՍԴ-ն լուծարվելու է, այդ դեպքում ինչո՞ւ էր ՍԴ-ի շուրջ այս ամբողջ գործընթացը, եթե որոշ ժամանակ անց ՍԴ-ն լուծարվելու է՝ Բադասյանը պատասխանեց. «Նախ, ո՞վ է ասում, որ այդպիսի որոշում կա, որ ՍԴ-ն լուծարվելու է: Սխալ ուղղություն է: Օրինակ, ոչ մեկը չի ասում՝ Վճռաբեկը լուծարվելու է, բոլորը, չգիտես ինչու, ասում են՝ ՍԴ-ն լուծարվելու է: Այստեղ կոնցեպտի հարց կա ու կոնցեպտուալ մոտեցման հարց: Երկրորդը՝ հանձնաժողովը չի որոշումներ կայացնում, հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, որը առաջարկելու է: Այո, կա նման հավանականություն, որ Վճռաբեկ եւ Սահմանադրական դատարանները սահմանադրական փոփոխությունների արդյունքում, եթե լայն հանրային քննարկման ընթացքում տեսնենք, որ այս գաղափարն ունի աջակցություն, մենք կգնանք դրան: Բայց ՍԴ-ի մոդելը  դեռեւս պետք է 2015-ի փոփոխություններով պատշաճ կարգով ներդրվեր, մենք  ընդամենը սխալների ուղղում ենք արել վերջին սահմանադրական փոփոխություններով ու այդ հարցը որեւէ կերպ կապված չէ Գերագույն դատարանի ստեղծման հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31