Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դա ցավալի միջադեպ էր, կարծում եմ՝ ժամանակ կունենան այդ հարցն «Իմ քայլը» խմբակցության հետ պարզաբանելու». Բադասյանը՝ ՍԴ թեկնածուի մասին

Օգոստոս 31,2020 17:45

«Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրված Վահրամ Ավետիսյանը իմ թեկնածուն չի եղել, ինքը կառավարության թեկնածուն է եղել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա նշեց, որ Էդգար Շաթիրյանն էլ շատ դրական թեկնածու է եւ ՍԴ դատավորի բարձր կոչմանը արժանի մասնագետ է:

Դիտարկմանը, որ Շաթիրյանի հետ կապված հիշեցնում են՝ նա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ էր ընտրվել, բայց նախագահ չընտրվելուց հետո նեղացավ ու հեռացավ, լքեց պաշտոնը՝ Բադասյանը արձագանքեց. «Հա, դա ցավալի միջադեպ էր, կարծում եմ, ժամանակ կունենան այդ հարցն «Իմ քայլը» խմբակցության հետ պարզաբանելու»:

Բադասյանը Ավետիսյանի հետ կապված պարզաբանեց. «Եղել էր թեկնածություն՝ կառավարության կողմից առաջադրված, քննարկումների արդյունքում առաջացել էր իրավիճակ, այդ իրավիճակից ելքը գտնվեց, պարոն Ավետիսյանը հրաժարվեց հետագա պրոցեսներին մասնակցել: Ուղղակի իմաստ չեմ տեսնում այդ հարցն այդքան քննարկել»:

Հարցին՝ կարծում եք, եթե ՍԴ այս անդամներն ընտրվեն, ՍԴ-ի նկատմամբ քաղաքացիների վստահությունը վերականգնվելո՞ւ է, ՍԴ-ում միջավայրը փոխվելո՞ւ է՝ Բադասյանը պատասխանեց. «Ես միայն կառավարության թեկնածուի մասով թույլ կտամ կարծիք արտահայտել: Կարծում եմ, որ այո, թե՛ մասնագիտական, թե՛ անձնային հատկանիշները պարոն Շաթիրյանի, բավարարում են ՍԴ-ում գործունեության եւ ՍԴ-ի նկատմամբ վստահություն սերմանելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31