Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դիլետանտություն է: Հայտարարություններն ունեն քաղաքական դրդապատճառ». Հակոբ Կարապետյան. «Ա1+»

Օգոստոս 31,2020 17:49

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն արձագանքում է  ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանի՝  ավտոբուսների  վերաբերյալ հայտարարությանը։ «Նրա հայտարարություններն ունեն քաղաքական դրդապատճառ, դա դիլետանտություն է։ Ցանկացած մեկը կարող է փնտրել ու գտնել բազմաթիվ մակնիշի ավտոբուսներ, որոնք համապատասխանում են այդ պարամետրերին»,- «Ա1+»-ին ասում է Հակոբ Կարապետյանը:

Երևան քաղաքի տրանսպորտային նոր ցանցի նախագիծը նախատեսում է երթուղում ունենալ նոր ու հարմարավետ ավտոբուսներ՝ հրաժարվելով միկրոավտոբուսներից՝ գազելներից։

Հակոբ Կարապետյանը նշում է մի քանի հիմնական չափորոշիչներ, որոնք պարտադիր պայման են ավտոբուսների համար ՝ հաշմանդամության սայլակների տեղաշարժման հարմարանք, սրահի բարձրություն, որի դեպքում ուղևորը կարող է հանգիստ կանգնել, օդափոխության համակարգ, երթուղու էլեկտրոնային քարտեզ և այլն։ «Եթե այսօրվա գազելներն ունեն այս հնարավորությունները, ապա տրանսպորտային նոր ցանցի ներդրման գործընթացն անիմաստ է»,- ասաց նա։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31