ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Օգոստոսի 29 և 30-ին մշտադիտարկման արդյունքում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini):
Կարգավիճակը. գրանցված է նախկին ԽՍՀՄ–ի Կարմիր գրքում:
Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Vulnerable A2cde» կարգավիճակով:
ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով ենթատեսակը գնահատվում է որպես «Վտանգված»:
Լուսանկարների հեղինակ՝ Արման Մկրտչյան»: