«Ժողովուրդը այսօր չի ապրում, ժողովուրդը գոյատևում է»,- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ հանդիպման ընթացքում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա կարծում է, որ գույքահարկը բարձրացնելու պարագայում պետք է նաև կենսաթոշակները և աշխատավարձեր բարձրացնեն․ «Այսօր Ծառուկյանին որոշում են, որ եթե Ծառուկյանը խոսում է, ասենք, թե այսօր տեսակետներ է հայտարարում, որ լիարժեք իրենց գործը չեն կատարում, Ծառուկյանի դեմ, ոչ թե իմ հանդեպ, բոլոր իմ թիմակիցների հանդեպ նախկին հին գործեր են բացահայտում, ասում։ Ես ասեմ, ժողովուրդ ջան, եթե Ծառուկյանին ձերբակալելով էլ, որ ժողովրդի աշխատավարձը բարձրանա, աշխատատեղեր լինեն, Ղարաբաղի հարցը լուծվի, թոշակները բարձրանան, թո՛ղ էլի կալանավորեն, ձերբակալեն։ Բայց Ծառուկյանին կալանավորելով ոչ մի խնդիր չեն լուծելու, այլ հակառակը՝ Ծառուկյանը զգուշացնում է՝ բարի եղե՛ք, ուշադրություն դարձրեք, եթե ուզում եք զարգացում լինի, պետք է կարողանաք թիմը առողջ մարդկանց, փորձառու մարդկանց, գործունյա մարդիկ, որոնք արդյունք են ցույց տվել, ոլորտը տիրապետում են … Մարդը՝ տվյալ ոլորտից հեռու մարդ այսօր ոլորտ է ղեկավարում, ո՞նց կարող է ղեկավարի, ես ուզում եմ հասկանամ, ո՞նց»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ