Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սյունիքում 77 քաղաքացի ունի տնային ինքնամեկուսացման ցուցում

Օգոստոս 31,2020 16:18

Ամփոփ տեղեկատվություն Սյունիքի մարզում նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի
շրջանակներում կատարված աշխատանքների մասին

Հանրապետությունում COVID19-ի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում Սյունիքի մարզի «Կապանի բժշկական  կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը վերապրոֆիլավորվեց եւ ներգրավվեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։

Դեռեւս մարտ ամսին, հիվանդության տարածվածության աճին զուգահեռ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն ձեռնամուխ եղավ ու կարճ ժամանակում վերանորոգեց  Կապանի ԲԿ-ի նախկին վիրաբուժական մասնաշենքը, որը ծառայեց կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին ընդունելու եւ բուժելու  նպատակին։

Շենքում կատարվեցին տարբեր ծավալի աշխատանքներ՝ փոխվեց էներգամատակարարման համակարգը, վերականգնվեց շենքի ջրամատակարարման համակարգը, լուսավորությունը, 2-րդ հարկում ավելացվեց լոգարան: Բացի դրանից,  ընկերությունը բժշկական կենտրոնին նվիրաբերեց բազմաֆունկցիոնալ մահճակալներ /5 հատ/, անհատական պաշտպանիչ միջոցներ, անհպում ոտքի դիսպենսերներ /5 հատ/։

Համավարակի դեմ պայքարի ընթացքում Կապանի ԲԿ-ին աջակցություն է ցուցաբերել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝  նվիրաբերելով թոքերի արհեստական շնչառության վերջին սերնդի սարք /1 հատ/, ունիվերսալ ախտահանիչ գործիք /3 հատ/, ԷՍԳ ապարատներ /3 հատ/, ախտահանման գելի բաշխիչ /3 հատ/ եւ անհատական պաշտպանիչ միջոցներ։

Աջակցություն է ցուցաբերել նաեւ Սյունիքի մարզպետարանը՝ նվիրաբերելով մեխանիկական /ֆունկցիոնալ/ մահճակալներ /20 հատ/։

ՀՀ Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը տրամադրել է օզոնատոր /3 հատ/, պուլսօքսիմետր /8 հատ/, թոքերի արհեստական օդափոխման սարք /4 հատ/, ավտոմատ ներարկիչ /3 հատ/, CPAP`շնչուղիների կառավարվող բարձր ճնշման սարք /4 հատ/, դեղամիջոցներ, սեղանիկ, ինֆուզիոն շտատիվ /6հատ/, շիրմա /2հատ/, ինհալյատոր /2 հատ/ , թթվածնային հոսանքաչափ խոնավացուցիչով /2 հատ/, ամբուպարկ /2 հատ/, հիվանդի մոնիտոր /3 հատ/, արտածծող սարք /3 հատ/, Բոբրովի ապարատ /12 հատ/, թթվածնային խտացուցիչ /15 հատ/, անհատական պաշտպանիչ միջոցներ։

«Վորլդ Վիժն Հայաստան» ԲՄ կազմակերպությունը հատկացրել է անհատական պաշտպանիչ միջոցներ, հեռահար ջերմաչափեր /5 հատ/։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը՝ անհատական պաշտպանիչ միջոցներ, հեռահար ջերմաչափ /1 հատ,  պուլսօքսիմետր /1 հատ/, անկողնային պարագաների հավաքածու, ախտահանիչ միջոցներ, ձեռքերի ախտահանման գելի բաշխիչ /4 հատ/, արտահագուստ /45 հատ/։

2020թ․ մարտի 18-ից «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ում   COVID19-ի համար վերապրոֆիլավորված բաժանմունքում  ծավալվեց 50 մահճակալ, որից  6-ը՝  վերակենդանացման։ Բաժանմունքի գործառույթներն իրականացնելու աշխատանքներում ընդգրկվեց ԲԿ-ի 56 աշխատակից, որոնցից զուտ բուժաշխատողներ՝  41 հոգի։

Մարզում կորոնավիրուսի տարածման ու համավարակի դեմ պայքարի ողջ ընթացքում 29․08․2020թ․ դրությամբ  «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի COVID19-ի բաժանմունքում բուժվել է 292 պացիենտ․ նրանցից ամենատարեցը եղել է 86 տարեկան, ամենակրտսերը՝ 16 օրական, երկուսն էլ հաղթահարել են կորոնավիրուսային վարակը:

Սյունիքից  մայրաքաղաքի բուժհաստատություններ է տեղափոխվել  COVID19-ով   40  հիվանդ, որոնցից 9-ը՝ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի COVID19-ի բաժանմունքից։

Կապանի բժշկական կենտրոնում  ներկա դրությամբ բուժվում է COVID19 դրական թեստով թոքաբորբով 8 հիվանդ, որոնցից   2 հոգի գտնվում է  վերակենդանացման բաժանմունքում․ բոլորը Սյունիքի մարզի բնակիչներ են։

Պանդեմիայի  ընթացքում Սյունիքի մարզում իրականացվել  է 5510 նմուշառում,  դրական պատասխան է ունեցել 612 բնակիչ։

2020 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ Սյունիքում 77  քաղաքացի ունի տնային ինքնամեկուսացման ցուցում, նրանցից  14 հոգի ունի  COVID19  դրական ախտորոշում։

Այս ընթացքում  մարզի բուժհաստատություններում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից  մահվան 5 դեպք, 4-ը՝ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի վերապրոֆիլավորված բաժանմունքում, 1-ը՝ «Սիսիանի  ԲԿ» ՓԲԸ-ում։

Սյունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31