Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյան. «Ամոթ եւ խայտառակություն ՖԻԴԵ-ին զզվելի ու  գարշահոտ գործունեության համար»

Օգոստոս 31,2020 15:29

Հայաստանի կանանց շախմատի առաջատար Էլինա Դանիելյանը բավականին խիստ է արտահայտվել ՖԻԴԵ-ի հասցեին այն բանից հետո, երբ համաշխարհային շախմատի ղեկավար մարմինը օնլայն օլիմպիադայում որոշեց հաղթող ճանաչել եզրափակչի մասնակից երկու թիմերին՝ Ռուսաստանին եւ Հնդկաստանին:

«ՖԻԴԵ-ում, իրո՞ք, մտածում են, թե իրենք ամենախելացին են, իսկ մյուսները` հիմար: Ամոթ ու խայտառակություն նրանց՝ զզվելի ու գարշահոտ գործունեության համար: Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ, նրանք պետք է հրաժարական տան: Սա շախմատի համար մեծ խայտառակություն է»,-գրել է Էլինա Դանիելյանը:

Շախմատի օնլայն օլիմպիադայի եզրափակչում Հնդկաստանի հավաքականի մի քանի անդամների օնլայն կապը Chess.com-ի սերվերում խափանվել էր, ինչի համար Ռուսաստանին հաղթանակ էր գրանցվել: Սակայն օլիմպիադայի վճռաբեկ հանձնաժողովի անդամ, ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը որոշել էր օլիմպիադայի հաղթող ճանաչել երկու թիմերին էլ:

Ճիշտ նույն պատմությունը եղել էր դրանից երկու օր առաջ՝ քառորդ եզրափակչի Հնդկաստան-Հայաստան առաջին հանդիպման ժամանակ, երբ նույն Chess.com-ի մեղքով խափանվել էր մեր թիմից Հայկ Մարտիրոսյանի հետ կապը եւ Հայաստանին պարտություն էր գրանցվել: Այն ժամանակ ՖԻԴԵ-ն կրկնակի ստանդարտ կիրառելով չէր արձագանքել ՀՇՖ-ի բողոքին, ինչի պատճառով Հայաստանի հավաքականը բոյկոտեց Հնդկաստանի հետ երկրորդ մրցախաղը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31