«Այդ որոշումն այն նրա մասին չէ, որ Նիկոլ Փաշինյանը ու այս մարդիկ կարող են դիմակ չկրել, այս որոշումը նրա մասին է, որ առանձին միջոցառումների ժամանակ այս մարդիկ կարող են դիմակ չկրել»,- «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Սակայն, նա համարում է, որ այդ որոշումն աբսուրդ է․ «Այսինքն՝ եթե դիմակը պարտադիր է, ու նրա համար է, որ վիրուսը չտարածվի, որտե՞ղ է այն պատճառահետևանքային կապը։ Ի՞նչ է միջոցառման ժամանակ վիրուսը գալո՞ւ է տեսնի, որ այդ միջոցառումն է, ու չի՞ տարածվելու։ Կամ եթե ասում ենք՝ մեկ է դիմակը սիմվոլիզմ է, եթե սիմվոլիզմ է, եկեք հանենք, մեկ է մենք կարծես, թե վիրուսի պիկը անցել ենք։ Ցանկացած պարագայում, արդեն պաշտոնական տվյալներով արդեն 50 հազար վարակվել է սիմպտոմատիկ, իսկ իրականում, այդ թիվը շատ ավելի շատ է, հաշվի առնելով, որ բոլորին չեն թեստավորել։ Եվ թվերի առումով էլ միշտ՝ մինչև հիմա էլ, ժանգլյորություն են անում: Այո՛, բոլորի համար արդեն ակնհայտ է, որ գնալով ծիծաղելի ու զավեշտալի է դառնում արտակարգ դրությունը շարունակելը, նամանավանդ, այն սահմանափակումներով, որոնք առկա են, սկսած՝ դիմակների ձևաչափից, որ ուզում եմ ուղղակի հասկանալ՝ 40 հոգանոց հարսանիք կարելի է, բայց 40 հոգանոց հավաք չի կարելի, կամ այս ինչին կարելի է դիմակ կրել, այն ինչին չի կարելի։ Ոչ մեկ չունի տրամաբանական ու հոդաբաշխ բացաւտրություն այդ անհամապատասխանություններին անտրամաբանական»։
Կոնստանտին Տեր-Նակալյանի կարծիքով՝ այսօր դիմակ դնելը մի օգուտ է բերում՝ տուգանքների տեսքով․ «Իսկ կառավարությանը քեշ փող պետք լինելու է և արդեն պետք է, որովհետև թեև լոքդաունի 2-3 ամիսներից հետո այժմ տնտեսական ակտիվությունը որոշակի աճ է գրանցում, բայց այդուհանդերձ այս իշխանությունները ունեն խնդիր թոշակներ տալու, որ պետք է իրենց պարտականությունները կատարեն մինչև տարեվերջ։ Իսկ հարկերի տեսքով մուտքերը պետբյուջե պլանավորվածից շատ ավելի քիչ են»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ