Երեւանի փոխքաղաքապետի թեկնածուն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Հուլիսի 15-ին Հայկ Սարգսյանը դադարեցրել է փոխքաղաքապետի պաշտոնում պաշտոնավարումը։ Ավագանու առաջիկա՝ սեպտեմբերին սպասվող նիստում, ըստ պարոն Խաժակյանի, փոխքաղաքապետի հարցը քննարկվելու է․ «Չգիտեմ՝ ինչ մասնագիտական ունակություններ ունի, քաղաքային ոլորտը բավականին բարդ է: Ես զարմանում եմ, որ խմբակցության ներսից մարդ չհատկացրին, որովհետեւ իրենց խմբակցության ներսում կային մարդիկ, որոնք ակտիվ ավագանու անդամներ էին, հարցազրույցներ էին տալիս, խոսացող ավագանու անդամներ էին եւ նրանց տարան շատ ավելի ցածր պաշտոնների, բայց հանեցին ավագանուց: Ես պատկերացնում էի, որ փոխքաղաքապետը պետք է լինի գոնե ավագանու անդամ, որպեսզի ոլորտը երկու տարի վիզուալ պատկերացներ, բայց տեսնենք»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ