Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են նաև աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունները ԱլԳ երկրների վրա. միջազգային կրթական ծրագիր՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ

Օգոստոս 31,2020 13:05

Օրերս Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը նախաձեռնել էր «Համավարակի քաղաքական ազդեցությունը» խորագիրը կրող առցանց ծրագիր: Վերջինս կազմակերպվել էր ՀՀԿ ԵԿ միջազգային գործընկերներ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Ռոբերտ Շուման ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրին մասնակցել են Արևելյան գործընկերության (EaP) երկրներից (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա) ԵԺԿ (EPP) քույր կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչները:

«Համավարակի ողջ ընթացքում ինչպես Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այնպես էլ նրա երիտասարդական կազմակերպությունը շարունակել են համագործակցությունը իրենց միջազգային գործընկերների հետ: Այս ամիսների ընթացքում մենք անցկացրել ենք բազմաթիվ կրթական ծրագրեր մեր գործընկերներ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Ռոբերտ Շուման ինստիտուտի հետ, սակայն այս ծրագիրը առանձնանում էր, քանի որ նրան մասնակցում էին երիտասարդներ ԵԺԿ-ի հետ աֆիլացված մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական կառույցներից: Հպարտ ենք, որ ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովը ունակ է իր նախաձեռնությամբ կազմակերպել նմանօրինակ դասընթաց: Սա ևս մեկ անգամ փաստում է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի բարձր մակարդակի համագործակցությունը միջազգային կառույցների հետ»,-նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Ծրագրի ընթացքում Արևելյան գործընկերության երկրների ներկայացուցիչները խոսել են իրենց երկրներում առկա քաղաքական իրադրությունների մասին, իսկ բանախոսները ներկայացրել են համավարակի ընթացքում ազգային կուսակցությունների դիրքերի ամրապնդման գործընթացը և դրան դեմոկրատական կուսակցությունների հակազդման փորձերը, ինչպես նաև քննարկվել են աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունները Արևելյան գործընկերության երկրների վրա:

«Այս ծրագիրը կարևորվում էր նրանով, որ առաջին անգամ ՀՀԿ ԵԿ-ն նախաձեռնել էր դասընթաց Արևելյան գործընկերության պահպանողական աջակենտրոն թևի կուսակցությունների երիտասարդների համար: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել ծրագրին հրավիրված բանախոսներին, որոնց թվում էին ԵԺԿ փոխնախագահ Զիգֆրիդ Մուրեշանը և ԵԺԿ արտաքին կապերի քարտուղար Պատրիկ Վոլլերը, ինչպես նաև անցկացվել է պանելային քննարկում համաեվրոպական ճանաչում և ազդեցություն ունեցող երիտասարդական կառույցների ղեկավարներ Լիդիա Պերեիրայի (YEPP), Խավիեր Հուրտադո Միրայի (DEMYC) և Կառլո Անգրիսանոյի (EDS) հետ»,- ասաց ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31